Մեդվեդևը խոստացել է ամեն ջանք գործադրել ԼՂՀ-ում խաղաղության պահպանման համար

- in Հասարակություն
Dmitri Medvedev

Ռուսական կողմը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանին:

«Այժմ ամենակարևորը խաղաղության պահպանումն է և շփման հնարավորությունը: Այդ հարցով Ռուսաստանը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը»,- ասել է նա:

Մեդվեդևը նաև տեղի ունեցածն անվանել է «1994 թվականից ի վեր աննախադեպ» իրավիճակ, որը պահանջում է հնարավոր լուծումների փնտրում խաղաղության պահպանման առավելագույն ուղղվածությամբ և պայմանավորվածությունների հասանելիություն Ռուսաստանի միջնորդությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20