Մեծ Բրիտանիայում հանրաքվեից առաջ մեկնարկում է քարոզարշավը

- in Ընտրություններ
England Mec Britania

Այսօր մեծ Բրիտանայում մեկնարկում է քարոզարշավ՝ ԵՄ-ում երկրի անդամակցության հարցով հանրաքվեից առաջ։ 

Հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին։ Հանրաքվեի հարցը, որը երկրում արդեն համարվում է ողջ սերնդի կարևորագույն ռազմավարական որոշում, հնչում է այսպես. «Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա ԵՄ անդամ, թե՞ պետք է դուրս գա ԵՄ-ից»։ Քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 23-ը։

Երկու օր առաջ երկրի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ Brexit-ի (հետագա անդամակցության հարցը) կողմ և դեմ պաշտոնական նախաձեռնող խմբերն են դարձել համապատասխանաբար Britain Stronger in Europe-ը և Vote Leave կոալիցիան։ Պաշտոնական կարգավիճակը նախաձեռնող խմբերին իրավունք է տալիս քարոզչության վրա ծախսել 7 մլն ֆունտ ստերլինգ, ստանալ կառավարական դրամաշնորհ և հեռուստաեթերի ժամ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20