Մենությունը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը

grip

Մեծ Բրիտանիայում վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մենությունն ու սոցիալական մեկուսացումը զգալիորեն մեծացնում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը և անգամ կարող են սրտի կաթվածի պատճառ դառնալ:

Հետազոտությանն ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 180.000 մարդ: Յորքի, Լիվերպուլի ու Նյուքասլի համալսարանների գիտնականները հետազոտությունների արդյունքներով եկել են այն եզրակացության, որ մենությունը կարող է 29 տոկոսով մեծացնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մենությունը մարդու օրգանիզմի վրա ունենում է նույնպիսի կործանարար ազդեցություն, ինչպես տագնապի կամ սթրեսի վիճակում:

Զարմանալի չէ, որ բրիտանացի գիտնականներն այդքան մտահոգ են մենության խնդրով, քանի որ Մեծ Բրիտանիան Եվրոպայի «ամենամիայնակ» երկրներից մեկն է. սովորաբար բրիտանացիների շրջանում բավական շատ են իրենց միայնակ զգացող մարդիկ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20