Մենք ժամանել ենք Վրաստան՝ ծանոթանալու Բաթումի նավահանգստի հնարավորություններին

- in Սոցիալական
Georgia

Georgia Online-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գեներալ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը հայտարարել է, որ իրենք ժամանել են Վրաստան՝ ծանոթանալու համար Բաթումի նավահանգստի հնարավորություններին:

«Շուտով Վրաստանում տեղի կունենան «Արժանի գործընկեր» համատեղ զորավարժությունները: Հենց այստեղ է մուտք գործելու Բուլղարիայից մեկնած լաստանավը, որում գտնվում է ԱՄՆ բանակի տանկային վաշտը, որն էլ մասնակցելու է զորավարժություններին:

Մենք եկել ենք Վրաստան, որպեսզի ծանոթանանք Բաթումի նավահանգստի հնարավորություններին, թե որքան արագ կարող ենք ափ իջեցնել մեր տեխնիկան: Մեր պատվիրակության կազմի մի մասը զբաղեցնում են լոգիստիկայի ոլորտի սպաները:

Մենք Վրաստան ժամանել ենք նաև նրա համար, որպեսզի ձեր երկրին ցույց տանք, որ մենք շարունակում ենք Վրաստանի հետ համագործակցությունը, որ շարունակում ենք փոխադարձ համատեղելիության բարելավմանն ուղղված աշխատանքները: Շուտով Վրաստանում կանցկացվեն «Արժանի գործընկեր» համատեղ զորավարժությունները»,- ասել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20