Մենք հասկացրեցինք, որ «մեկ դարպասով խաղ» չի լինի

- in Միջազգային
Sergey Lavrov

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ապրիլի 20-ին նախատեսված Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի օրակարգը արտացոլում է Ռուսաստանի հետաքրքրությունները, և խաղ մեկ դարպասով չի լինի:

«Մենք համաձայնվել ենք դաշինքի համապատասխան առաջարկությանը, որը եղել է կապերի սառեցման նախաձեռնողը և այժմ անհրաժեշտ է համարել այդպիսի առաջարկով դիմելու մեզ: Սակայն մենք պարզ հասկացնել տվեցինք, որ չի կարող լինել «բիզնես ինչպես սովորաբար», չի կարող լինել խաղ մի դարպասով, և օրակարգը, որը հաստատվել է վաղվա նիստի համար, արտացոլում է ոչ միայն այն, ինչը հարկավոր է ՆԱՏՕ-ին, այլ նաև այն, ինչը հետաքրքրում է Ռուսաստանին»,- հայտարարել է նա իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Մարկ Էյրոյի հետ հանդիպման ժամանակ:

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար սպառնալիք չի հանդիսանում, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն: «ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար սպառնալիք չի ներկայացնում: Վաղը տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը դեսպանների մակարդակով, կքննարկվեն բազմաթիվ հարցեր»,- հայտնել է նա: Էյրոն նաև նշել է, որ Ֆրանսիան մտադիր է մնալ ՆԱՏՕ-ի անդամ և զբաղվում է դաշինքի գագաթնաժողովի նախապատրաստությամբ Վարշավայում` ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև թափանցիկությունը պահպանելու նպատակով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20