Մերկելը իր կուսակցությանը պարտք է 9․5 հազար եվրո՝ որպես անդամավճար

- in Սոցիալական
Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը նաև Քրիստոնեա-ժողովրդավարական միության՝ ՔԺՄ նախագահն է, իր կուսակցությանը 9․5 հազար եվրո գումար է պարտք՝ որպես անդամավճար:

Մերկելը այդ գումարը պետք է փոխանցի ՔԺՄ-ի մեքլենբուրգյան հողային բաժանմունքին: Միայն 2014-ին ՔԺՄ նախագահի պարտքը իր կուսակցությանը կազմել է մոտ 4․5 հազար եվրո:

Ինչպես պարզվել է, վերոնշյալ բաժանմունքը 2013-ին փոխել է կանոնակարգը. փոփոխությունների համաձայն՝ դաշնային կառավարության անդամները այսուհետև կուսակցության գանձարկղ պետք է վճարեն իրենց ամենամսյա աշխատավարձի 6 տոկոսը:

Թերթի տվյալներով՝ Մերկելին չեն զեկուցել փոփոխությունների վերաբերյալ: «Կանցլերի հետ պայմանավովածություն է ձեռք բերվել, որ 2016-ին կիրականացվի վճարումը ՔԺՄ համապատասխան բաժանամունք»,- մեջբերում է թերթը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20