Միջազգային մամուլի արձագանքը շփման գծում տեղի ունեցող մարտերին

- in Մամուլ, Միջազգային
diak

Միջազգային մամուլն անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության գոտում նոր էսկալացիային:

Washington Post-ը գրում է. Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թեժ մարտեր են բռնկվել Լեռնային Ղարաբաղում: ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ մարտերը տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով: Ադրբեջանի իշխանություններն անմիջապես չեն մեկնաբանել իրավիճակը:

Ինտերֆաքսը, հղում անելով ԼՂ ՊՆ-ին, գրում է, որ Ադրբեջանի զինված ուժերը գիշերը հարձակվողական գրոծողությունների են ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտու մի շարք ուղղություններով: Ադրբեջանականը կողմը հրետանի, զրահատեխնիկա և ավիացիա է գործի դրել: Հայկական զինված ուժերը խփել են Ադրբեջանի ՌՕՈՒ ուղղաթիռը:

РБК գործակալությունը գրում է. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հարձակման մասին, որն Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են ղարաբաղյան հակամարտության գոտու ամբողջ երկայնքով: ԼՂ ՊՆ ներկայացուցիչները հայտնել են, որ կարողացել են ադրբեջանական ռազմական ուղղաթիռ խոցել:

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը 2016 թվականի երկրորդ եռամսյակի համար կանխատեսում է հրապարակել: Զեկույցի մի մասը նվիրված է Ադրբեջանին: «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի հետ վեճում էսկալացիայի կգնա, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղի ներքին տնտեսական դժվարություններից: Լուրջ մարտական գործողություններ, սակայն, դժվար թե սկսվեն: Ռուսաստանն ու Թուրքիան փորձելու են բանակցությունների ընթացքի վրա ազդել իրենց դաշնակիցների միջոցով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20