Միջուկային գործարքից Իրանի օգուտը կախված է ԱՄՆ-ից

- in Հասարակություն
Iran

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը կշահի նախորդ տարի գերտերություննեի հետ կնքած միջուկային գործարքից այն դեպքում, եթե ԱՄՆ-ը կիրառի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) իրագործման ճիշտ մեթոդ:

«ԱՄՆ-ը կարող է JCPOA-ով իր պարտավորությունները կատարել այնպես, որ Իրանը օգուտ ստանա գործարքից: Եթե ԱՄՆ-ը հուսալի միջոցներ ձեռնարկի JCPOA-ի հանդեպ, ապա կվերացվեն գոյություն ունեցող տարաձայնությունները:

Կա հնարավորություն բոլոր կողմերի, այդ թվում նաև Իրանի համար, որ նրանք օգտվեն JCPOA-ի իրագործման առավելություններից»,- ասել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆը, ով նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպել է Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում, հայտարարել է, որ Քերիի հետ ևս մեկ անգամ կհանդիպի ապրիլի 22-ին՝ ՄԱԿ-ի կլիմայական հարցերով գագաթնաժողովի շրջանակներում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20