Մոսկվայի յուրօրինակ խոստովանությունը

- in Հասարակություն
HAPK

Տրամաբանական կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անցկացնել Մոսկվայում` ԵԱՀԿ-ի հովանու ներքո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչը` մեկնաբանելով հակամարտության գոտում իրավիճակի սրումը:

«Այս պահին անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը և անցնել բանակցությունների: Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ` տրամաբանական կլիներ բանակցային հարթակ ստեղծել Մոսկվայում` ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Անհրաժեշտ է նաև հետաքննություն սկսել և պարզել, թե ով է մեղավոր, որ այդ անհանգիստ տարածաշրջանում մարդիկ շարունակում են տառապել և արյուն է թափվում»,- ասել է Ռոմանովիչը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20