Մոսկվան ցավում է, որ Անկարայից այդպես էլ ներողություն չստացավ Սու-24 ռմբակոծիչի խոցման համար

Peskov

Մոսկվան ցավում է, որ այդպես էլ Անկարայից ներողություն չստացավ Սու-24 ռմբակոծիչի խոցման համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Թուրքիայից դեռ անգամ ակնարկներ չեն եղել սեփական մեղքն ընդունելու մասին։

Ուրբաթ Թուրքիան հաստատել էր Ալփարսլան Չելիքի ձերբակալությունը, որն ավելի վաղ ստանձնել էր թուրքական F-16-ի խոցած Սու-24 ռմբակոծիչի օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը:

Դրա հետ կապված՝ Պեսկովը հայտարարել է. «Ես մտադիր չեմ կռահումներ անել տվյալ դեպքում, թե արդյոք դա փո՞րձ է, թե ոչ։ Կարող եմ միայն ասել, որ բացարձակապես հստակ է, թե միջադեպից հետո ռուսական կողմն ինչ է ակնկալել Անկարայից։

Նկատի է առնվում մեր օդաչուի սպանությունն այն բանից հետո, ինչ մեր ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Դեռ դա տեղի չի ունեցել։ Եվ ընդհանրապես այդ ուղղությամբ չեն արվել անգամ փոքրագույն ակնարկներ»։

Պեսկովը վստահություն է հայտնել, որ ռուսական ռմբակոծիչի օդաչուի սպանության համար բոլոր մեղավորները կպատժվեն։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.