Յացենյուկին կասկածում են 3 մլն դոլարի կաշառք վերցնելու մեջ

- in Հասարակություն

Արսենի Յացենյուկին կասկածում են 3 մլն դոլարի կաշառք վերցնելու մեջ։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել է վարչապետ Արսենի Յացենյուկի կողմից 3 մլն դոլարի չափով կաշառքի ստացման փաստով քրեական վարույթի առկայությունը։

Այս մասին հայտնել է «Ժողովրդական վերահսկողություն» շարժման առաջնորդ, Գերագույն ռադայի Հակակոռուպցիոն կոմիտեի քարտուղար Դմիտրի Դոբրոդոմովը։

Նշվում է, որ կաշառքը նա ստացել է Ռադիոհեռարձակման, ռադիոկապի և հեռուստատեսության կոնցեռնի ղեկավարի պաշտոնում Վլադիմիր Իշչուկի նշանակման համար, ով անցնում է մի քանի քրեական գործով։ Ղեկավար պաշտոնում կոնցեռնի գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղակալի նշանակումը կառավարությունն իրագործել է՝ չնայած ժողովրդական պատգամավորների ու հասարակական կազմակերպությունների բազմաթիվ դիմումներին ու նախազգուշացումներին։

Վարույթը բացվել է 2015 թվականի հոկտեմբերի 7-ին։

Ապրիլի 10-ին Յացենյուկը հայտարարել է իր հրաժարականի մասին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20