Նախատեսվում է առաջիկա տարիներին ապահովել դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների 5% աճ

- in Տնտեսական
Artsvik minasyan

ՀՀ կառավարությունը հաստատեց «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը գործադիրի նիստում նշեց, որ ծրագիրը համապատասխանում է պետական քաղաքականության հայեցակարգային նպատակներին, խնդիրներին և ուղղված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը. «Ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են լինելու նաև զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը»:

Ակնկալվում է, որ ծրագրային միջոցառումների իրականացումը կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, առաջիկա տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների 5% աճի ապահովմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20