Նախնական արդյունքներով՝ Թալինի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը

- in Ընտրություններ

Հայտնի են Թալինի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները. հիմնական պայքարն ընթացել է ՀՀԿ-ի թեկնածու, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի և ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանի միջև:

Ըստ նախնական տեղեկատվության՝ ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը ստացել է 1960 ձայն, ՀՅԴ-ի թեկնածուն՝ մոտ 1033 ձայն: «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) կուսակցության թեկնածուն ստացել է 168 ձայն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20