ՆԱՏՕ-ն կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

- in Միջազգային
Nato

ՆԱՏՕ-ն կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի շտաբ-բնակարանի ներկայացուցիչը:

«Մենք անհանգստացած ենք հրադադարի համաձայնության լայնամասշտաբ խախտումների մասին հաղորդագրություններից, որոնք տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին դադարեցնել կրակը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները տեղում իրավիճակի կայունացման համար»,- ասել է զրուցակիցը գործակալությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20