Նյու Յորքում անցկացված փրայմերիզում հաղթել են Քլինթոնն ու Թրամփը

- in Ընտրություններ
Hilari Qlinton

Նյու Յորքում անցկացված փրայմերիզում Հիլարի Քլինթոնն առաջ է անցել Բեռնի Սանդերսից, ով Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող իր հիմնական մրցակիցն է։

Ձայների հաշվարկը դեռևս ավարտված չէ, սակայն նախնական տվյալներով՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարը ստացել է 61 տոկոս ձայն, նրա մրցակիցը՝ 38 տոկոս։

«Շնորհակալություն, Նյու Յորք։ Դուք նվիրվել եք ինձ 16 տարի առաջ և այսօր՝ կրկին։ Ես երբեք չեմ դադարի պայքարել ձեզ համար»,- գրել է Քլինթոնն իր թվիթերյան էջում։

Հանրապետականների շարքում հաղթանակը տոնում է միլիարդատեր Դոնալդ Թրամփը։ Էկզիթ փոլերի տվյալներով՝ Թրամփը հիմնական մրցակից Թեդ Քրուզից առաջ է մոտ 30 տոկոսով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20