Ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու

- in Կարծիք
Arthur Aghabekyan

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող իմ հայրենակիցներ,

Ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու, մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու:

Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարը օրօրի համալրվում է, և այն ուղղվելու է բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը:
Մենք այլընտրանք չունենք, ինքներս պիտի հոգանք մեր պաշտպանությունը: Նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական և նյութական ռեսուրսներ` կկարողնանք խնայել մեր զինվորների կյանքը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20