«Որդիներ» օպերացիան մեկնարկել է. Թոխմախի Մհերը լծվել է որդու PR ակցիային. «Հրապարակ»

- in Մամուլ
Mher Sedrakyan

«Հրապարակ» թերթը գրում է. Մենք գրել էինք, որ հաջորդ խորհրդարան են մտնելու ոչ թե օդիոզները, այլ նրանց զավակները, սանիկները, զարմիկները: Երեկ արդեն որոշ շրջանակներ լծվել էին Թոխմախի Մհերի որդու՝ Դավիթ Սեդրակյանի PR ակցիային:

Պարզվում է՝ այս ընտանիքը ‹‹Սեդրակյան›› բարեգործական հիմնադրամ ունի, որի գոյության մասին մինչ օրս ոչ ոք չի իմացել, սակայն այն կա և ղեկավարում է Դավիթ Սեդրակյանը։ Հիմա էլ իրենց հարազատ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների կրթօջախներում բարեգործական ծրագրեր է մտադիր իրականացնել:

Եվ չնայած մամուլը պարբերաբար գրում է, թե Երևանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանին հայրիկը ցանկանում է տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում, բայց առավել հավանական է, որ նա հոր փոխարեն գործուղվի ԱԺ: Լուրեր կան նաև, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին եւս կմտնի խորհրդարան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20