Որ ուղղությամբ Ադրբեջանը չի նահանջում, այդ հատվածը ադրբեջանական գերեզմանոցի է վերածվում

- in Հրապարակ
zinvor

Որ ուղղությամբ Ադրբեջանը չի նահանջում, այդ հատվածը ադրբեջանական գերեզմանոցի է վերածվում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է  կատարել քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանն ամեն գնով` թեկուզ 1 քառակուսի տարածք գրավելու խնդիր ունի. կարևոր չէ` դա կլինի մարտական դիրքի, թե չեզոք տարածքի հաշվին: Այս պահին Ադրբեջանի համար առաջնայինը իր հանրությանը «հաղթանակներով» կերակրելն է: Այդ նպատակով «մսաղացի բերան» է հանել իր ողջ մարդկային ուժը:

Մարտական գործողությունների այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը դեռ չի նահանջել, տվյալ հատվածը վերածվում(ել) է ադրբեջանական գերեզմանոցի: Դա է պատճառը, որ ադրբեջանական կորուստների թիվը հարյուրների է հասնում»,- գրառել է Տիգրան Աբրահամյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20