Չավուշօղլուն Հայաստանին է մեղադրել ԼՂ-ում «հրադադարի խախտման» համար

zinvor

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «Երիտասարդ դիվանագետների ուսուցման միջազգային ծրագրի» շրջանակներում հանդիպել է 200 երիտասարդ դիվանագետների հետ:

Հանդիպման ժամանակ Չավուշօղլուն երիտասարդ դիվանագետներին իրազեկել է Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին:

Իր ելույթում Չավուշօղլուն, ի թիվս այլ հարցերի, հիշատակել է նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացումը. «Մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտմանը: Դժբախտաբար, Հայաստանը խախտել է հրադադարը: Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներին տիրելն անընդունելի է»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.