Չեխիայի Հանրապետությունը որոշել է փոխել իր անունը

- in Միջազգային
Chexia

Շուտով Չեխիայի Հանրապետությանը (Czech Republic) յուրաքանչյուր օտար լեզվով կհայտնվի մեկ բառով անալոգ, որը համահունչ կլինի «Չեխիային»: Գաղափարն արդեն հավանության է արժանացել իշխանությունների կողմից:

Մինչ այդ որոշումը եվրոպական երկրներում գոյություն ուներ երկրի անվանման միասնական ձև՝ Չեխական Հանրապետություն: Ընդ որում, չեխերենով երկիրն անվանվում է Cesco (կարդացվում է Չեսկո):

Այժմ անգլերեն լեզվում կարող է հայտնվել Czechia անվանումը, գերմաներենում՝ Tschechien, ֆրանսերենում՝ Tchequie: Որպեսի նորամուծությունը դառնա պաշտոնական, երկրի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կխնդրի «Չեխիա» անվանումն ընդգրկել միջազգային տվյալների բազայում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20