Չինաստանն իր գործարանների մի մասը տեղափոխում է Ռուսաստան

- in Տնտեսական
Russia

Չինաստանն առաջարկել է իր գործարանների մի մասը, այդ թվում՝ քիմիական և մետաղագործական, տեղափոխել ռուսական Հեռավոր Արևելք: ՌԴ Հեռավոր Արևելքի զարգացման հարցերով նախարարությանը գաղափարը դուր է գալիս, բայց բնապահպանները դեմ են: 

Չինաստանի իշխանություններն այդպիսով պատրաստվում են լուծել շրջակա միջավայրի աղտոտվածության խնդիրը՝ արագ ինդուստրացումը հանգեցրել է երկրում էկոլոգիական վիճակի աղետալի վատթարացման, սմոգի չափազանց մեծ քանակի:

Երկրի իշխանությունները և պաշտոնական ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ նախաձեռնությունը կօգնի լուծել ևս մեկ՝ գերարտադրության խնդիրը: Պողպատի, ապակու և ցեմենտի չինացի արտադրողները ավելորդ հզորություններ ունեն, որոնք պետք չեն այժմ, երբ տնտեսությունն այլևս չի աճում տարեկան 10%-ով:

Չինաստանն արտադրական հզորություններն «արտահանելու» մասին Ռուսաստանի հետ պայմանավորվել է անցած տարվա դեկտեմբերին: Պայմանավորվածությունների ստույգ մանրամասները հայտնի չեն, առայժմ միայն ստորագրվել է հուշագիր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20