Չմոռանանք պատմությունը և թույլ չտանք, որ այն կրկնվի

- in Կարծիք
Putin Aliev

1920 թ. Խորհրդային Ռուսաստանը խորհրդայնացված Բաքվում հիմնել էր այսօրվա լեզվով ասած վերլուծական մի կենտրոն, որը կոչվում էր «Արևելքի ժողովուրդների քարոզչության և գործողությունների Խորհրդի Նախագահություն»:

Հայաստանի առաջին Հանրապետության ոչնչացման վերաբերյալ այդ Խորհուրդը բոլշևիկյան վերնախավի համար մշակել ու ներկայացրել էր հետևյալ վերլուծություն – առաջարկությունը.

ЗАКЛЮЧЕНИЕ ПРЕЗИДИУМА СОВЕТА ПРОПАГАНДЫ И ДЕЙСТВИЯ НАРОДОВ ВОСТОКА

о политике России на Востоке, представленное Президиуму Исполкома Коминтерна и ЦК РКП(б)

(Баку, 17 сентября 1920 г.)

Президиум Совета пропаганды и действия народов Востока, обсудив создавшееся в настоящий момент политическое положение на ближайшем Востоке причел к следующему заключению:

…6)…С дипломатической стороны для предотвращения бури общественного негодования в Западной Европе наступление на Армению должно быть произведено следующим образом: турецкие войска начнут наступать на Армению, а мы во всей нашей печати и при помощи всех наших органов гласности в Европе поднимем страшный шум о новой армяно-турецкой резне и о необходимости ее прекращения раз и навсегда, и для прекращения этой резни наши войска вступят в Армению через оголенную от ее войск восточную границу… Таким образом, мы окажемся в глазах западноевропейского пролетариата в чрезвычайно благородной роли умиротворителей, двинувшихся на Армению только с тем, чтобы положить конец резне и спасти остатки армянского народа от окончательного уничтожения…

Наше положение на Ближнем Востоке сейчас так скверно, что мы не можем стоять на месте, и чтобы не бежать назад, мы должны идти вперед. Мы должны идти немедленно…

Մեր կարծիքով, որևիցե մեկնաբանության կարիք չկա:

Այս փաստաթղթի ի հայտ գալուց ընդամենը երեք օր հետո Բաքվում Ստալինի, Օրջոնիկիձեի, Ստասովայի և այլոց կողմից ձևավորված հայ բոլշևիկյան կազմակերպության Կենտրոնական Կոմիտեն կազմում ու տարածում է հետևյալ փաստաթուղթը.

«Հույժ գաղտնի»

Հայաստանի կոմունիստների /բոլշևիկների/ կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցության բոլոր կազմակերպություններին, թե՛ թիկունքում, թե՛ ռազմական գոտիներում և հատկապես Կարսի Գարնիզոն մեկնող բոլշևիկներին, անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, եթե հնարավոր է, ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝

1. Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի:

2. Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար ընդդեմ իմպերիալիզմի /Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի/:

3. Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա՝ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և դրանով իսկ կվտանգվի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:

4. Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի հայաստանի խորհրդայնացումը. Այս նպատակի համար պետք է.

5. Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է.

ա/ կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին:

բ/ Ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք:

գ/ Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:

6. Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործական դաշնակցւնից:

7. Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով`Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործին:

Ծանոթություն- Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել: Հայաստանի կոմ.կուս.կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան

Նո. 218 Բաքու 1920 ՍԵՊ 20»

1918-1920 թ.թ. հայկական բանակը անհամեմատ ուժեղ էր ադրբեջանական բանակից: Մի քանի անգամ ուժեղ, քան այսօր է: Եթե չհաշվենք այդ թվերին Ադրբեջանի տարածքում գտնվող մի քանի հազար թուրք զինվորականությանը, ապա ադրբեջանական բանակ, որպես այդպիսին, ըստ էության գույություն չուներ: Այն թվերի հայկական բանակը մի քանի ճակատամարտերում և բազմաթիվ տեղական մարտերում պարտության էր մատնել նաև հենց թուրքական բանակին: Բայց…ի վերջո հայկական բանակը ռազմական կառույցից վերածվեց կռվելուց հրաժարված, անկանոն նահանջող ու փախուստի դիմող դասալիք մի խառնամբոխի:

Այդ հարցում իր ծանրակշիռ դերն ունեցան նաև վերը բերված և նրա նման այլ «գաղափարական գոհարների» հեղինակները` հայ բոլշևիկները: Որոնց քրտնաջան գործունեության շնորհիվ նաև քայքայվեց հայկական բանակը և ծվատվեց Հայաստանը:

«Հայ բոլշևիկ» ասածի կերպարն ու երևույթը, ավաղ, չի վերացել: Նա գոյություն ունի և գործում է նաև այսօրվա Հայաստանում: Նա է գրում ու հրապարակում բերված թռուցիկի նմանակ-նամակները, աչք չթարթելով արդարացնում մեր զինվորներին սպանող զենքի վաճառքը մեր հակառակորդին, երգ ու պար կազմակերպում Ռուսաստանի կողմից Ղրիմը հետ վերցնելու կապակցությամբ:

Ճակատային գծում ադրբեջանական կողմից ձեռնարկած լայնածավալ այս հարձակման ամենատրամաբանական պատասխանը մեր կողմից պետք է լինի մեր զինուժի առաջխաղացումը և նոր դիրքերում ամրապնդվելը: Այն ռազմական կարողությունը, որն ունի մեր բանակը`գումարած նաև այն ազգային վճռականությունը, որն առկա է այսօր, անհրաժեշտ է օգտագործել` հակառակորդի նկատմամբ շոշափելի առավելության հասնելու համար և հնարավորինս նվազագույնի հասցնելու հետագայում ավելի մեծ կորուստներ ունենալը:

Հաղթանակի ունակ բանակը պետք է հասնի և տեսնի այդ հաղթանակը: Կորուստները կարող են արդարացվել (եթե նման բանն առհասարակ հնարավոր է) միայն հաղթանակով: Հակառակ պարագայում, մշտական կորուստների գնով զուտ հետ մղելով, հաղթանակի հոգեբանությունն այդպիսով վաղ թե ուշ վերածվելու է կորուստների հետ համակերպվողի հոգեբանությանը: Եվ չմոռանանք, որ «հայ բոլշևիկ» ասածը այսօր էլ մեր մեջ կա և գործում է:

Փաստաթղթերը տես Ю.Г. Барсегов,Ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1, стр.169-173:

Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20