Չորեքթաթից մեջքներդ չի ցավու՞մ…

- in Հրապարակ
ETM

Երեկ ամբողջ օրը մտքի մի ծայրով սպասում էի, թե տեսնես այն 103 ազգանվեր պատգամավորները, որ 2013-ի դեկտեմբերի 4-ին միահամուռ կերպով սատարեցին Սերժ Սարգսյանի եւ նրա շեֆի պայծառ գաղափարին՝ Հայաստանը ամեն գնով կոխել Եվրասիական տնտեսական գետտո, զի Հայաստանի անվտանգությունը միայն կամ հիմնականում այնտեղ է ապրում, այնտեղ է լավ զգում ու բարգավաճում, մի խոսք կասե՞ն այդ մասին, թե ուր կորավ Հայաստանի անվտանգությունը յարաբ։ Չասին։ Գուցե ԵՏՄ-ն մեռե՞լ է, բայց իրենց չե՞ն տեղեկացրել այդ։

Մտքի այս 103 տիտանները, որ այն օրերին իրենց ծառայամտությունը քողարկում էին դեմքի շաաաատ լուրջ արտահայտությամբ եւ լեզվի աներեւակայելի գալարականությամբ, իմպես անհասկացողներին դաս էին տալիս, թե մենք բան չենք հասկանում աշխարհաքաղաքականությունից, ուժերի դասավորությունից, ստորջրյա խութերից ու իրենց հայտնի ռաստգալիքից, այդ իրենք են, որ շատ խելացի են ի բնե, զի մանդատ ունեն եւ Սերժիկն, ինչքան էլ անօրեն, այդ մոմենտին ճիշտ է, ոմանք նույնիսկ ասում էին, թե մենք խուրդա ենք՝ մոտավորապես, ծաղրում էին նրանց, ովքեր ղժժում էին, թե ինքնիշխանության կամավոր զիջումը այն տավարագույնն է,․ ինչ կարող է իրեն թույլ տալ հազար տարի պետականություն չունեցած ժողովուրդը, եւ հազիվ մեկ բառ էին բերում որպես արդարացում.-անվտանգություն։

Անվտանգությունն ընդդեմ ազատության եւ ընդդեմ ինքնիշխանության։ Հազար ասինք, որ ամենաանվտանգ տեղը եղած հնարավորություններից գերեզմանոցն է, չէին հավատում ու չէին մեռնում ամոթից։ Երեւի մտածում էին, որ մենք նախանձ ենք, այդ մենք ենք ուզում Պուտին ձյաձյայի շոֆերի հետ կոֆե խմել՝ ուղղակի նախանձվում ենք։

Անցած 27 ամիսներին էլ, երբ երկիրը կոխած էիք պահում ԵՏՄ կզարան, հարյուրավոր անգամ գնդակոծել ու հրետակոծել են Հայաստանը բոլոր հնարավոր եզրերից՝ Կոթիի ծայրից սկսած մինչեւ Արաքս, երկու հարյուր զոհ ենք տվել այդ ընթացքում, 103-ից ոչ մեկը լեզու ու միտք չի ունեցել բացատրելու, թե ուր է խոստացված անվտանգությունը։ Շեֆից հրաման չի եղե՞լ, չի ասվե՞լ ոնց կռուտիտ լինեք, թե՞ իսկականից մտածել եք՝ կարճ է մեր հիշողությունը ձերի պես։

Ազգի էդ 103 հերոսները էս համատեքստում հազիվ մի բան կարողացան ապացուցել.-քաղաքականությունը բոզություն է։ Ճիշտ է՝ գինը էական չէ, դե շուկայում՝ ինչպես շուկայում, ճիշտ է՝ մի առանձին վերցված կոնցլագերում, ճիշտ է՝ մի առանձին մոմենտի, բայց դե բոզություն է, հա՞։ Է դա այսպիսի վերապահումներով վաղուց էիք ապացուցել, թարմ գաղափարներ չկա՞ն։ Հիմա, թե արժանապատվություն բառի իմաստը դեռ հիշում եք, թե ազգընտիրի մանդատը վառում է դոշերդ, կարո՞ղ եք՝ գնացեք մեռելատերերի տներն ու բացատրեք երկրի անվտանգության ձեր աստվածային կոնցեպտը։ Ծաղկեպսակ տանել չեմ ասում, ոչ էլ ծրարով փող, ձեր խելքն ուրիշ է, դուք շատ խելացի եք, պիտի տարբերվեք մյուսններից, դուք պիտի բացատրեք, թե ինչու անվտանգության գոտի մտնելուց հետո մեր մեռելները շատացան։

Լավ, մարդ է՞լ էսքան կզած լինի, չորեքթաթից մեջքներդ չի ցավու՞մ, անուշ բալեք…

Լևոն ԲԱՐՍԵՂՅԱՆ; Ֆեյսբուք

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20