Պան Գի Մունն Ադրբեջանում կքննարկի ԼՂ հարցը

mak

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի Ղարաբաղյան հակամարտության հարցը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչության՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուսլան Իսմաիլզադեն:

Նրա խոսքով՝ զրույցի ժամանակ կարող է քննարկվել նաև տարածաշրջանի կայուն զարգացման հարցը: Ապրիլի 25-27-ը Բաքվում տեղի է ունենալու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի Գլոբալ ֆորումը, որին մասնակցելու է նաև Պան Գի Մունը:

Իսմաիլզադեն հայտարարել է, որ դեռ հայտնի չէ Պան Գի Մունի ադրբեջանական այցի ստույգ ժամկետը: Հայտնի է, որ Պան Գի Մունն այցելելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.