Պենտագոնը մտադիր է «ինչքան հնարավոր է՝ շուտ» հրաժարվել ռուսական RD-180-ից

- in Միջազգային
Pentagon

Պենտագոնը ծրագրում է հրաժարվել ռուսական RD-180 հրթիռային շարժիչներից՝ հենց դա հնարավոր լինի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Ֆրենկ Քենդալը:

Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են ազատվել RD-180-ից ինչքան հնարավոր է՝ շուտ, և կախված չլինել մատակարարումների ռուսական աղբյուրից: Նա նշել է, որ RD-180-ի մրցակիցը՝ SpaceX ընկերությունը, «զգալիորեն նվազեցնում է գները»:

Ռուսական RD-180-ը օգտագործվում է Atlas V հրթիռներում, ինչպես նաև NASA-ի գիտական և հետազոտական առաքելություններում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20