Պուտինը պատժել է Պեսկովին. Պեսկովի թույլ տված սխալի հետևանքով Պուտինին ոչ ճիշտ տեղեկություն է տրամադրվել

- in Ով ով է ...
Peskov

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին «բաժին է հասել» պետության ղեկավարի կողմից՝ «ուղիղ գծին» նախապատրաստվելիս թույլ տված սխալների համար: Այս մասին նա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Պեսկովի թույլ տված սխալի հետևանքով Պուտինին ոչ ճիշտ տեղեկություն է տրամադրվել ամերիկյան Goldman Sachs բանկի հետ գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականի կապի վերաբերյալ:

Որպես հետևանք՝ Պուտինն «ուղիղ գծի» ժամանակ ասել է, որ «Պանամայի փաստաթղթերը» հրապարակած գերմանական Sueddeutsche Zeitung թերթը, իբր, պատկանում է ամերիկյան Goldman Sachs բանկին:

«Ուղիղ գծից» հետո գերմանական թերթի գլխավոր տնօրենը հանդես է եկել հայտարարությամբ, որ պարբերականը բանկի հետ ոչ մի կապ չունի: Կրեմլը ներողություն է խնդրել պարբերականից:

Հարցին՝ ՌԴ նախագահն ինչպե՞ս է արձագանքել թույլ տրված սխալին, Պեսկովը պատասխանել է, որ իրեն «բաժին է հասել»:

«Ես չէի ցանկանա, որ որևէ մեկը քննադատվեր նախագահի կողմից»,- ասել է Պեսկովը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20