Պուտինը և Նազարբաևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

- in Հասարակություն

Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կհաջողվի կարգավորել, այլ տարբերակ լինել չի կարող։ Այս մասին ճեպազրույցում հայտարարելէ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք դա ցանկանում ենք, գիտենք՝ ինչ են ցանկանում երկու կողմերը»,- ընդգծել է դիվանագետը։ «Ելնում ենք նրանից, որ դա պետք է հաջողվի։ Այլ տարբերակ մենք պարզապես չունենք»,- ասել է նա։ Ռուսաստանն ակնկալում է, որ Մոսկվայի կողմից ձեռնարկվող ջանքերը կնպաստեն կրակի կայուն դադարեցման և ԼՂ հարցով խաղաղ բանակցությունների վերսկսմանը՝ հայտարարել է Զախարովան։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և երկու երկրների համագործակցությունը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությունը երկու ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքներով:

«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և դրա խաղաղ կարգավորման ուղիների որոնման վերաբերյալ: Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմից իրականացվող միջնորդական քայլերի մասին մթնոլորտի նորմալացմանն աջակցելու նպատակով»,- հայտնել են մամլո ծառայությունում:

Պուտինը և Նազարբաևը քննարկել են նաև երկկողմ համագործակցության որոշ հարցեր: «Երկու կողմից հաստատվել է փոխշահավետ կապերի հետագա ամրապնդման տրամադրվածությունը՝ ամենից առաջ առևտրատնտեսական ոլորտում»,- նշել են Կրեմլում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20