Ջորջ Քլունի. Հիտլերն ասել էր՝ «ո՞վ է հիշում այսօր հայերին». ահա պատասխանը՝ ամբողջ աշխարհը

Ավելի քան կես դար առաջ Ադոլֆ Հիտլերի «այսօր ով է հիշում հայերի կոտորածները» արտահայտությանը կինոռեժիսոր, պրոդյուսեր, օսկարակիր դերասան Ջորջ Քլունին պատասխանում է՝ «ամբողջ աշխարհը»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին աշխարհահռչակ դերասանը խոսեց Երևանում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:

Քլունին կենաց է ասում

Այն ժամանակի ընթացքում, որ անցկացրել եմ Հայաստանում, հասկացել եմ, որ ամենասիրելի զբաղմունքներից մեկը կենաց ասելն է ու հիմա կցանկանամ կենաց ասել՝ թեև խմիչք չունենք: Ցանկանում եմ խմել Ռուբենի, Վարդանի ու Նուբարի կենացը: Այն, ինչ արել եք ու անում եք, բացառիկ է, դա ճիշտ գործ է: Եթե մենք մրցանակ տայինք մեկ այլ վայրում, հավանաբար, ձեզ կտայինք: Դուք աշխարհն ավելի լավն եք դարձնում, ես հպարտ եմ ձեզանով ու այստեղ լինելու համար:

Այն, ինչ հայերի հետ կատարվեց 101 տարի առաջ, նորից ու նորից կրկնվեց հետագայում

Երբ ցեղասպանություն բառը դեռ չէր ներմուծվել մեր բառապաշար, բոլորը շատ լավ գիտեին ցեղասպանություն բառի բնութագրիչների մասին: Սրա հիմքում ընկած է դաժանությունը, ոչ թե ինքապաշտպանությունը, ոչ անգամ պատերազմը, այլ մի ամբողջ ժողովրդի նպատակադրված ոչնչացումը: Հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, իսկ դրանից հետո մենք նորից ու նորից տեսնում ենք դրա կրկնությունը տարբեր ծագերում. Գերմանիա, Կամբոջա, Բոսնիա, Ռուանդա: Ես դա տեսել եմ Դարֆուրում մարդկանց կոտրված մարմիններում, կոտրված ընտանիքներում, կոտրված սրտերում: Ես տեսել եմ, թե մարդն իր վա տթարագույն դրսևորումներով ինչի է ունակ: Ես մի ուրիշ բան էլ եմ տեսել, մի բան, որը շատ ավելի հզոր է, քան ատելությունը: Ես տեսել եմ խիզախություն ու բարություն, սիրո անհավատալի դրսևորումներ: Այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները:

Հայացք թեքելու իրավունք չունենք փախստականներից

Քլունի ընտանիքը սովի պատճառով Իռալանդիայից գաղթել է Միացյալ Նահանգներ, որտեղ նրանց գոյության թիվ մեկ պայմանը բնակարանն էր, հացը, օգտակար ձեռքը: Մենք բոլորս կանգնած ենք մեր կարիքի ամենահրատապ պահին մեզանից հայացք չթեքած բարի մարդկանց ուսերին: Եթե ուզում ենք գոյատևել որպես տեսակ, հայացք թեքելու իրավունք չունենք ոչ Սիրիայի, ոչ Հարավային Սուդանի, ոչ Կոնգոյի ժողովրդից: Մենք նրանց անվանում ենք փախստականներ, բայց նրանք մարդիկ են ինձ ու ձեզ պես: Եթե կանգնեք նրանց դեմ դիմաց ու նայեք նրանց աչքերի խորքը, կտեսնեք նույն այն իռլանդացի հողագործին, ո վ սովից փախչում էր Ամերիկա, երիաստարդ հայ կնոջը, որի անունը Ավրորա էր, ով տուն էր փնտրում: Մեր պատմության ինչ-որ փուլում մեզ ընծայվել է մարդկության պարգևը:

Ամբողջ աշխարհն է հիշում հայերին

Այսօրվա մրցանակը մեծարում է այն հերոսությունը, խիզախությունը, որն ավելին է, քան մեզանից շատերը կարող են անել իրենց կյանքում: Բայց մյուս կողմից՝ մեր հավակնորդները դա չեն սովորել ինչ-որ հերոսական դպրոցում, նրանք եղել են սովորական մարդիկ, որոնց տեսնում ենք ամեն օր, ովքեր տեսել են կարիքն ու արձագանքել, բացառիկ քայլ կատարել: Այսօր մենք պատվում ենք նրանց, ավելին՝ մենք պատվում ենք այն 1.5 միլիոն կյանքերը, որոնք կորան 101 տարի առաջ:

Մենք ողբերգությունը կոչում ենք իր անունով՝ ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն: Հայտնի է, որ մի օր Հիտլերն ասել է՝ «այսօր ով է հիշում հայերին», սա է պատասխանը՝ «ամբողջ աշխարհը»:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.