Ռազմարդյունաբերության ոլորտում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում

- in Տնտեսական
Artsvik minasyan

Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, առաջիկայում հնարավոր կլինի ոլորտում մի քանի լուրջ նախաձեռնությունների ականատեսը լինել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Միանշանակ է, որ մենք ռազմարդյունաբերական համալիր պետք է ունենանք, առանց որի հնարավոր չէ ապահովել բարձր պաշտպանունակություն: Սա այն հատման կետն է, որտեղ տնտեսությունն ու անվտանգությունն ապահովում են միացյալ համակարգ ու ձևավորում պաշտպանության հզորացումը: Դա վերաբերում է արդյունաբերության հիմնական ուղղություններին` սկսած սարքաշինությունից, բարձր տեխնոլոգիաներից` ավարտած ռազմական արդյունաբերության մեջ մեր ամբողջ ճարտարագիտական ներուժի ներդրմանը»,- ասաց նախարարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20