Ռուբեն Վարդանյանը քաղաքական հավակնություններ չունի

- in Ով ով է ...
Ruben Vardanyan

Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամը հանդես է եկել պարզաբանմամբ` Ֆեյսբուքում ստեղծված Рубена Варданяна в Президенты Армении էջի կապակցությամբ` նշելով, որ այն որևէ առնչություն չունի ո՛չ Ռուբեն Վարդանյանի, ո՛չ էլ IDeA հիմնադրամի հետ:

Հիմնադրամն անհրաժեշտ է համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուբեն Վարդանյանը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ քաղաքական հավակնություններ չունի և մտադիր չէ պետական պաշտոններ զբաղեցնել, այդ թվում՝ Հայաստանում:

«IDeA-ի ղեկավարությունը ևս բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի զարգացմանն ուղղված մեր բոլոր ծրագրերը զերծ են քաղաքական բաղադրիչից:

Ռուբեն Վարդանյանի գործունեության վերաբերյալ հետաքրքրությունը հասկանալի է, սակայն ֆեյսբուքյան այդ էջի ստեղծումը շահարկումների տեղիք է տվել: Այն ընդամենը մի բլոգերի անձնական նախաձեռնությունն է, որը անհարկի աժիոտաժ է ստեղծում և խաթարում է Ռուբեն Վարդանյանի և IDeA հիմնադրամի բարեգործական ծրագրերի մասին պատկերացումները:

Ռուբեն Վարդանյանի և IDeA հիմնադրամի մյուս նվիրատուների աջակցությամբ իրականացվող բոլոր ընթացիկ ծրագրերը պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդել են, որոնք իրականացվում են նաև տեղական համայնքների և միջազգային փորձագետների ու կազմակերպությունների ներգրավվածությամբ: Մեր նպատակը Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն և երկարատև զարգացման համար պայմանների ստեղծումն է, ինչը կնպաստի երկրի՝ դեպի բարգավաճման մոդելի անցմանը, մշակութային արժեքների պահպանմանն ու հանրայնացմանը, սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը: Ծրագրերի իրականացման գործում կարևոր է յուրաքանչյուրիս դերը, հատկապես՝ արցախյան վերջին իրադարձությունների համատեքստում»,- ասված է IDeA հիմնադրամի պարզաբանման մեջ:

Ներկայում վերոնշյալ էջն անվանափոխվել է` վերածվելով Ռուբեն Վարդանյանի երկրպագուների էջի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20