Ռումինիան, Մոլդովան, Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են տարանցիկ բեռնափոխադրումների հուշագիր

- in Իրավունք
Erkatuxi

Ռումինիայի, Մոլդովայի, Վրաստանի ու Ադրբեջանի երկաթուղային գերատեսչությունների ղեկավարները հուշագիր են ստորագրել Եվրոպա-Ասիա միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման մասին:

Հանդիպումն անցկացվել է Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում: «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամլո քարտուղար Նադիր Ազմամեդովը հայտարարել է, որ Ռումինիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների տարանցման հանդեպ՝ հաշվի առնելով իր (Ռումինիայի) ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև բազմամիլիոն ապրանքաշրջանառությունը:

Ազմամեդովը հայտարարել է, որ «կլոր սեղանի» ժամանակ դրա մասնակիցները քննարկել են Եվրոպայից Ասիա ռումինական Կոնստանցա ու վրացական Փոթի նավահանգիստների միջոցով, Վրաստանի, Ադրբեջանի ու Իրանի տարածքներով, ինչպես նաև հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ կազմակերպելու հնարավորությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20