Ռուսական Սու-27-ը «տակառ» է կատարել ամերիկյան ինքնաթիռի նկատմամբ

- in Միջազգային
Inqnatir

Ռուսական Սու-27 ինքնաթիռը Բալթիկ ծովում ամերիկյան ռազմական RC-135 ինքնաթիռի շուրջը կատարել է բարձրագույն օդաչուական վարպետության մանևր: Այդ մասին հայտնել են երկու բարձրաստիճան ռազմական աղբյուրներ:

Ամերիկյան հետախույզ ինքնաթիռը գտնվել է Բալթիկ ծովի վրա միջազգային օդային տարածքում:

Նշվում է, որ Սու-27-ն անցել է ամերիկյան ինքնաթիռից 100 ֆուտ (30.48 մ) հեռավորության վրա, ապա հայտնվել մյուս կողմում:
Աղբյուրը նմանատիպ մանևրը անվանել է շատ վտանգավոր:

CNN-ը նաև նշում է, որ դա այս ամսում երկրորդ նմանատիպ դեպքն է: Ապրիլի 14-ին ռուսական ինքնաթիռը ամերիկյան RC-135 ինքնաթիռի թևի մոտից անցել էր 15 մ հեռավորության վրա` նույնպես կատարելով «տակառ»:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում բողոք է արտահայտել դեպքի կապակցությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...