Ռուսական «Սու-27» կործանիչը Բալթիկ ծովի երկնքում իրականացրել է անկանոն և ագրեսիվ մանևրեր

- in Միջազգային
Pentagon

Ռուսական «Սու-27» կործանիչը Բալթիկ ծովի երկնքում «բռնել է» ԱՄՆ ռազմածովային ուժերիի RC-135 հետախուզական ինքնաթիռին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Դենի Էրնանդեսը:

«Ապրիլի 14-ին Բալթիկ ծովի երկնքի միջազգային օդային տարածքում ծրագրային թռիչք իրականացնող ամերիկյան օդուժի RC-135 ինքնաթիռի թռիչքը կասեցվել է ռուսական «Սու-27»-ի կողմից ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ ձևով»,- հայտարարել է Էրնանդեսը:

Նրա խոսքով՝ ինքնաթիռը նաև անկանոն և ագրեսիվ մանևրեր է իրականացրել:

«Մեկ օդաչուի ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ գործողությունները կարող են հանգեցնել երկու երկրների միջև լարվածության անտեղի էսկալացիայի»,- ասել է Էրնանդեսը:

Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուսական ինքնաթիռը մի քանի օր շարունակ Բալթիկ ծովի միջազգային ջրերում, Պենտագոնի կարծիքով, չափազանց մոտեցել է «Դոնալդ Կուկ» նավին:

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն ակտիվացնելու տարբերակներ:

Այդ մասին նա հայտնել է՝ ելույթ ունենալով ամերիկյան կողմից օգտագործվող «Ալ Դաֆրա» ռազմաօդային բազայում, որը գտնվում է Աբու Դաբիից 30 կմ հարավ-արևմուտք:

Քարթերը ասել է, որ մոտակա օրերին ամերիկացի զինվորական հրամանատարներից կստանա առաջարկություններ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ հնարավոր արշավի ընդլայնման մասին: Ընդ որում, Պենտագոնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն կտա իրեն ներկայացվող առաջարկությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20