Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի կատարել այնպիսի դեր, ինչպես Թուրքիան Ադրբեջանի համար

Serj Putin

Բանակցությունների գլխավոր թեման, որոնք այս շաբաթ Բեռլինում վարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, եղել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը։

Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերի հետ հարցազրույցում ՀՀ Նախագահը ներկայացրել է իր տեսակետն այդ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ, պատմել է եռօրյա պատերազմից հետո հրադադարի մասին պայմանավորվածությանը հասնելու հարցում Ռուսաստանի դերի մասին։

DW-ի լրագրողը մեջբերել է Նախագահի խոսքն այն մասին, որ Ռուսաստանը որոշակի դեր է կատարել հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում, և հետաքրքրվել` ինչպե՞ս է ՀՀ Նախագահն ընդհանուր առմամբ գնահատում Մոսկվայի դիրքորոշումն այս հակամարտությունում։

«Դուք Ինքներդ եք ասում, որ Ռուսաստանը ձեր ռազմավարական դաշնակիցն է, հովանավորը, բայց, միևնույն ժամանակ, նա զենք է մատակարարում Ադրբեջանին…»,- հարցրել է լրագրողը։

«Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ ընդհանրապես որևէ երկիր եղել է կամ կարող է լինել մեր հովանավորը։ Եվ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի կատարել այնպիսի դեր, ինչպես Թուրքիան Ադրբեջանի համար: Այո՛, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր։ Միևնույն ժամանակ, մենք միշտ բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»,- հայտարարել է ՀՀ Նախագահը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20