Ռուսաստանը նվազեցնում է Հայաստան մատակարարվող գազի սակագինը

Gaz

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցմանն առնչվող փասթաղթեր: Այդ մասին Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը:

«Քննարկեցինք Հայաստանի Հանրա¬պետու¬¬թյուն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորա¬գրմամբ»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Իր հերթին, Մեդվեդևը նշել է, որ գազի սակագնի նվազեցումը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն ինչպես էներգետիկ զարգացումների, այնպես էլ ընդհանրապես ՀՀ տնտեսական զարգացման համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20