Ռուսաստանի հետ նախկին հարաբերություններին վերադարձ չի լինի

- in Միջազգային
Nato

ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը չեն վերադառնա հարաբերությունների սովորական վիճակի՝ չնայած կողմերի միջև քաղաքական երկխոսության կարևորությանը։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Քաղաքական երկխոսությունը երկրների միջև, որոնք կիսում են եվրաատլանտյան տարածքը, անհրաժեշտ է և օգտակար, հատկապես լարվածության ժամանակ, որը մենք ապրում ենք։ Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ մենք վերադառնում ենք հարաբերությունների նախկին վիճակի»,- ասել է Սթոլթենբերգը մշտական ներկայացուցիչների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20