Ռուսաստանի նավթային «տասը տարվա երազանքը» մոտ է իրականացման

- in Տնտեսական
Navt

Նավթի արևմտյան գնահատականների հարկադրանքից անկախանալու Ռուսաստանի «տասը տարվա երազանքը» ուր որ է կիրականացվի՝ ի հաշիվ անկախ առևտրային հարթակի ստեղծման, սեփական նավթային բենչմարկի առաջացման և ռուսական արժույթով առևտրի իրականացման: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսնևթի» ղեկավար Իգոր Սեչինի հետ համատեղ միջազգային թրեյդերներին հաջողությամբ ներգրավում է ռուսական առևտրային հարթակ՝ Սանկտ Պետերբուրգի ապրանքահումքային բորսա:

Այդ նախագծի միջոցով հնարավոր կլինի աշխարհում առավել հայտնի Brent ապրանքանիշի նավթի ժողովրդականությունը նվազեցնել և դրանց գների տարբերության նվազման ճանապարհով մեծացնել շահույթը ռուսական Urals նավթի վաճառքից: Գլոբալ առաջադրանքներից մեկը նաև առևտուրը ռուսական արժույթով իրականացնելն է՝ նշում է պարբերականը:

Ռուսաստանը և Իրանը կարող են հաջողությամբ համագործակցել նավթագազային ոլորտում փոխանակման հիման վրա: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:

Նա նշել է, որ հիմնական դժվարությունն այն է, որ և՛ ՌԴ-ն, և՛ Իրանը էներգառեսուրսներ արտահանող են: Միաժամանակ նա նշել է, որ այդ խնդիրն անլուծելի չէ, և կոչ է արել ուշադրություն դարձնել խորհրդային-իրանական փորձին:

«Իհարկե, այս խնդիրն անլուծելի չէ: Մի անգամ Իրանը և Խորհրդային Միությունը (1940-ականների վերջին-1950-ականների սկզբին) արդեն էներգառեսուրսներ փոխանակել են, և իրանական գազը ԽՍՀՄ է արտահանվել…»,- նշել է Սանաին:

Spread the love