Ռուսը իր հոգեկերտվածքով աշխարհի ամենամեկուսացած ազգն է

- in Սոցիալական
Russia

Ռուսը իր հոգեկերտվածքով աշխարհի ամենամեկուսացած ազգն է. այսպիսին են հարցման արդյունքները, որը BBC-ի պատվերով անցկացրել է GlobeScan ընկերությունը աշխարհի 21 երկրներում: 

Հարցումների արդյունքում Ռուսաստանը զբաղեցրել է վերջին տեղը գործնականում այն բոլոր հարցերում, որոնք առնչվում են մնացած աշխարհի նկատմամբ բաց լինելուն:

Ընդ որում, մնացած աշխարհի հետ ընդհանրության զգացողությունը մյուս խոշոր զարգացած երկրներում զգալիորեն աճել է, ինչի արդյունքում առաջին անգամ հարցվածների կեսից ավելին ասել են, որ իրենց ավելի շուտ զգում են աշխարհի, քան իրենց երկրի քաղաքացի:

«Ես ինձ ավելի շատ զգում եմ աշխարհի քաղաքացի, քան իմ երկրի» պնդման հետ համաձայն է ռուսների 24%-ը, ինչը ամենացածր ցուցանիշն է այս հարցմանը մասնակցած բոլոր երկրների մեջ:

Spread the love