Սաակաշվիլին անխուսափելի է համարում Ուկրաինայում արտահերթ ընտրությունները

Saakashvili

Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին անխուսափելի է համարում առաջիկա ամիսներին Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին նա հայտարարել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը շատ մեծ է: Այսօր արդեն պարզ է, որ դա գրեթե անխուսափելի է: Դա կլինի 2 թե 6 ամիս հետո, բայց հաստատ կլինի»,- հայտարարել Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ իրեն շրջապատող մարդիկ «ընտրություններում հաղթելու բոլոր հնարավորություններն ունեն»:

«Կլանների և օլիգարխների ամբողջ քարոզչությունն ուղղված է մեր դեմ, քանի որ հաղթանակի հնարավորությունները մեծ են: Վերջին հաշվով՝ մենք ժողովրդի աջակցությունն ունենք»,- հավելել է Սաակաշվիլին:

Նա հայտարարել է, որ ստեղծել է տարբեր կուսակցություններից երիտասարդ բարեփոխիչների շարժում, միաժամանակ՝ նոր քաղաքական կուսակցություն դեռ չի ստեղծվել: Նա չի բացառել, որ շուտով այդպիսի կուսակցություն կարող է ստեղծվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20