Սանդերսը աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակում առաջին տեղում է

- in Ընտրություններ

Վերմոնտ նահանգից սենատոր, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսն առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշային ցուցակում, որը կազմվում է Time ամսագրի ընթերցողների շրջանում հարցումների արդյունքում:

Այս մասին վկայում են հինգշաբթի պարբերականի պաշտոնական կայքում հրապարակված քվեարկության վերջնական արդյունքները:

Սանդերսը հավաքել է ձայների 3,3%-ը՝ ավելին, քան նրա գլխավոր մրցակիցը նախընտրական պայքարում՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը (1%): Սենատորը գործնականում անմիջապես առաջատար է դարձել առցանց քվեարկության արդյունքում, որը մարտի վերջին էր սկսվել:

Ցուցակում երկրորդ տեղում հարավկորեական Big Bang խումբն է (2,9%), երրորդը՝ Մյանմայի դեմոկրատական ուժերի առաջնորդ և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժին, որը խաղաղության Նոբելյան դափնեկիր է (2,2%): Չորրորդ տեղում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է (2%), հինգերորդը պակիստանցի իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայն է (1,9%):

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20