Սասուն Միքայելյանը կմեկնի առաջնագիծ

Sasun Mikayelyan

Ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբն արդեն երկրորդ օրն է, նախընտրական քարոզչություն չի իրականացնում, քանի որ երեկ գիշեր և այսօր ցերեկը միմյանց փոխարինելով Արցախ են մեկնել Սասուն Միքայելյանը և նրա նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Այս պահին Սասուն Միքայելյանը Հրազդանում է և զբաղված է իր ջոկատի կամավորներին հավաքագրելով, ցուցակագրելով: Արդեն մեծ թվով կամավորներ են ցուցակագրվել:

Եվ երբ ՀՀ ՊՆ-ից հրահանգեն ուղևորվել Արցախ, անմիջապես կմեկնեն առաջին գիծ: Իսկ նրա նախընտրական շտաբը` Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, Հրազդանում կշարունակի զբաղվել նախընտրական քարոզչությամբ և շտաբների համակարգմամբ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.