Սասուն Միքայելյանին տված ոչ մի քվե չի կորել

Nikol Pashinyan

Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ընդունում ենք ի գիտություն և վստահեցնում, որ Սասուն Միքայելյանին տված ոչ մի քվե չի կորել:

Իրենք ընտրատեղամասերում արել են 100 տոկոսանոց աշխատանք, և այն, ինչ տեղի է ունեցել՝ ընտրակաշառքների մասով եղել է ընտրատեղամասերից դուրս: Իրենք շարունակելու են աշխատել քաղաքացիների հետ հաջորդ ընտրություններին դա վերացնելու համար:

Հարցին ի պատասխան, թե այդ ընտրությունները ցուցիչն էին 2017-ի համար, և, փաստորեն, միայն վստահված անձանց քանակը բավարար չէ հաղթանակ գրանցելու համար, Փաշինյանը նշեց, որ իրենք շարունակելու են ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելու իրենց նախաձեռնությունը, շարունակել են աշխատել քաղաքացիների հետ, ընտրակաշառքներն ու այլ ապօրինի գործողությունները բացառելու համար: Հարցին, թե 2012 թվականին Սասուն Միքայելյանը ավելի քիչ թվով ձայներով էր պարտվել Դանիելյանին, արդյոք իշխանությունները գործի են դրել երրորդ թեկնածուով քվեներ փախցնե՞լը, Փաշինյանը պատասխանեց. «Դա խոր վերլուծության կարիք ունի, բայց դրան նպաստել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ արտագաղթն ու աղքատությունը»:

Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանն արձանագրեց. «Իշխանությունը «Քաղաքացիական պայմանագրից» ոչ մի քվե չի գողացել»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.