Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը հաղորդում է մի շարք դեպքերի մասին

- in Ընտրություններ
Sasun Mikayelyan

Այսօր Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են անցկացվում: Թեկնածուներն են գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածննդի» թեկնածու Արթուր Միսակյանը:

Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը հաղորդում է մի շարք դեպքերի մասին: 25/17 ընտրատեղամասում անընդհատ կուտակումներ են 50-100 հոգի։ Վստահված անձանձինք, լրագրողները դիմում են ոստիկանությանը, որոնք հեռացնում են մարդկանց, բայց քիչ անց կրկին կուտակումներ են լինում։ Արթուր Շաբոյանը, որը նախորդ ընտրություններում Սասուն Միքայելյանի շտաբի պետն է եղել, ներկայանում է որպես Արամ Դանիելյանի վստահված անձ, սակայն ցույց չի տալիս բեյջը։ Նույն տեղամասում է եղել նաև ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը։ Վերջիններս խոչընդոտել են Սիվիլնեթի լրագրողների գործունեությունը։

25/25 տեղամասում ԶԼՄ ներկայացուցիչ Արամայիս Գրիգորյանին տեղամասի մոտ կուտակված մարդիկ սպառնացել են ջարդել տեսախցիկը։

Հրազդանում անցկացվող քաղաքապետի ընտրություններում Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսել է «կարուսելի» փաստ: Այն է ընտրողն իր հետ բերում նախօրոք նշված քվեաթերթիկը, իսկ տեղամասից վերցված քվեաթերթիկն արդեն տանում իր հետ` մյուս ընտրողին փոխանցելու համար: Նշենք, որ ակնհայտ երոևում է, որ քվեախցիկի մոտ գրիչով գործողություն չի կատարվում:

Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցել է մոտ 16000 հրազդանցի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20