Սա էր պակաս, կամ` հերթական խայտառակ «դաշնակիցը»

Aliev Lukashenko

Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նա հանձնարարել է պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին իրենց հայ և ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Պետք է նշել, որ ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի գծով Հայաստանի այս դաշնակիցը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակումներից անմիջապես հետո զանգահարել էր Ալիեւին եւ հետաքրքրվել, թե ինչ է կատարվում: Նա նաեւ իր զորակցությունն էր հայտնել Ալիեւին:

Ուշագրավ է, որ ՀԱՊԿ վերջին հավաքում Սերժ Սարգսյանը դրա անդամներին կշտամբեց այն բանի համար, որ երբ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմաններին, ՀԱՊԿ «դաշնակիցներից» ոչ ոք հեռախոսը չի վերցնում ու չի զանգում, հետաքրքրվելով իրավիճակից: Եվ ահա, կոլխոզի նախագահ Լուկաշենկոն յուրատեսակ պատասխան է տվել Սերժ Սարգսյանին, հեռախոսը վերցնելով ու զանգելով ագրեսոր երկրի ղեկավարին:

Դա բնական է: Նախ, նա բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանն իր ռազմավարական գործընկերն է, եւ երկրորդ, Ռուսաստանից հետո Բելոռուսն Ադրբեջանին զենքի ամենամեծ մատակարարներից է: Հաշվի առնելով Ադրբեջանի կորուստները, Լուկաշենկոյի համար զենքի առեւտրի նոր հնարավորություն է բացվում: Ինչպես նաեւ իր ավագ եղբայր Ռուսաստանի համար: Հայկական արյան հաշվին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20