Սեդան 42 րոպեում կերակրել է Սերժ Սարգսյանին

Serj Sargsyan

Բոստոնում հայտնի խոհարար Սեդա Դաքեսյանը հպարատանում է իր երեկվա ձեռքբերումով. նա կարողացել է վերածել Ուոթերթաունի Սուրբ Հակոբ եկեղեցուն կից սոցիալական հավաքների համար նախատեսված սենյակը նրբաճաշակ ռեստորանի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, Bostom Globe-ը գրում է, որ Սեդան երեկոն զարդարել է նաև հայկական ուտեստներով` քաղցր բուրմայով, փախլավայով ու պանրահացով: Որպես հիմնական ուտեստ մատուցվել է գառան միս բանջարեղենով:

«Հարյուրավոր մարդիկ եկեղեցուն կից սրահում սպասում էին նախագահի խոսքին, իսկ ողջ ճաշը նախուտեստից մինչև աղանդեր տևեց ընդամենը 42 րոպե»,- գրում է թերթը: Սեդան նման արագությամբ ընթրիքի մատուցումն իր համար ռեկորդ է համարում: «Ես դա արեցի (I did it!)»,- հպարտությամբ ասում է հայ խոհարարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20