Սերժ Սարգսյանը կոչով կդիմի Հայաստանի բնակչությանը. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Serj Putin

Ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ չերևացող, բայց բուռն զարգացումներ են ընթանում: Ամենևին էլ պատահական չէ, որ ռուսական ու ադրբեջանական մամուլը վերջին օրերին սկսել է գրել, թե իբր առաջիկա օրերին ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ ակտիվ բանակցություններ են սկսվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե ինչ ակտիվ բանակցությունների մասին է խոսքը, և արդյոք Սերժ Սարգսյանը ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված և ռուսական կողմի մատնանշած ակտիվ բանակցությունների առնչությամբ պատրաստվում է կոչով դիմել Հայաստանի բնակչությանը` բացատրելով ստեղծված իրավիճակը: «Ես արդեն մեկնաբանություն տվել եմ այդ առնչությամբ: Ես այդ թեմայով մեր ասելիքն ասել եմ»,- պատասխանեց Հակոբյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ Սերժ Սարգսյանի այցը ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների հետ ոչ մի կապ չունի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20