Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետին և Պաշտպանության նախարարի տեղակալին

- in Պաշտոնական
Serzh Sargsyan

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագիր է ստորագրել Արշակ Կարապետյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.

Գեներալ-մայոր Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից»։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:

Հրամանագրով Ա. Միրզաբեկյանն ազատվում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.

Ալիկ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20