Սպորտի նախարարը նաև առևտրական. նրա ունեցվածքը. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Dolar

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ սպորտի և երիտասադրության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն անցած տարի բուռն առևտրային գործունեություն է ծավալել:

Նախարարի հայտարարագրից երևում է, որ նա 50 հազար դոլարով վաճառել է բնակարան, այնուհետև 37 մլն դրամով (ավելի քան 77 հազար դոլար) մեկ այլ բնակարան է գնել: 10 հազար դոլարով վաճառել է «Mercedes-Benz C 200» մակնիշի ավտոմեքենան:

Նա անցած տարի ունեցել է 8 մլն 350 հազար դրամ և 23 հազար դոլար: Որպես եկամուտ նախարարը հայտարարագրել է իր աշխատավարձը, որն ամսական կազմել է մոտ 710 հազար դրամ: 60 հազար դոլար էլ հայտարարագրել է իբրև գույքի վաճառքից ստացված եկամուտ, 22 մլն էլ որպես փոխառություն է ստացել:

Նախարարի կնոջ՝ Նաիրա Առաքելյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 2 մլն 100 հազար դրամ և 2800 դոլար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20