Ստեփանակերտ ԱԹՍ ուղարկելը համանախագահների այցի օրերին Ադրբեջանի կողմից ահաբեկչություն է

- in Պաշտոնական
Davit Babayan

Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ անգամ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) Արցախում են:

Նման քայլը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը որակում է որպես ահաբեկչության և հիմարության դրսևորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաբայանն այդ մասին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում էին Արցախի նախագահին, երբ Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ: Մինսկի խմբի համանախագահների կողմից խաղաղարար առաքելության ժամանակ անօդաչու թռչող սարքի ուղարկումն Արցախ ահաբեկչության և հիմարության դրսևորում է»,- նշել է Դավիթ Բաբայանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20