Վալենսիայի հայ համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացրել

- in Հասարակություն
Hayastan

Վալենսիայի «Արարատ» միության նախաձեռնությամբ ապրիլի 5-ին համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացրել Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ, որին զոհ են գնացել ոչ միայն հայրենիքի սահմանները պաշտպանող զինծառայողներ, այլև խաղաղ բնակիչներ:

Հայկական համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Վալենսիայի խորհրդարանի առջև՝ իրենց բողոքն արտահայտելու նաև ԵԽԽՎ նախագահ, Ժողովրդական կուսակցության անդամ Պեդրո Ագրամունտի` եվրոպացի պատգամավորին ոչ հարիր վարքագծի և իրավիճակը սրող հայտարարությունների համար:

Խաղաղ ցույցին մասնակցել են տարբեր տարիքի ու սեռի մարդիկ: Նրանք պարզել են ՀՀ, ԼՂՀ և Իսպանիայի դրոշները, Մարտունիում հրետակոծությունից զոհված Վաղինակ Գրիգորյանի նկարով, «Լեռնային Ղարաբաղն անկախ է» գրությամբ պաստառներ, ինչպես նաև ցուցանակ, որում պատկերված են Ալիևն ու Ագրամունտը:

v4

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20